«Լիակատար աջակցությունս ու համերաշխությունս եմ հայտնում Արցախին». Արցախ այցելած իսպանացի պատգամավոր Ջոն Ինարիտու


13:06 , 7 նոյեմբեր, 2020

Իսպանիայի խորհրդարանի պատգաավոր Ջոն Ինարիտուն, ով օրեր առաջ իր գործընկերների հետ միասին այցելել էր Արցախ՝ ծանոթանալու տիրող իրավիճակին, օրեր շարունակ Արցախում գտնվելուց հետո այցելել է Երևան: Իր թվիթերյան էջում կատարել է հետևյալ գրառումը և տեղադրել Արցախում արված լուսանկարներ.

«Արցախում անցկացրած երեք լարված օրերից հետո վերադարձել եմ Երևան: Ես առիթ եմ ունեցել հանդիպելու մի շարք ընկերների, ականատես եմ եղել քաղաքացիական ենթակառուցվածքների փլուզմանը, տուժել քաղաքի հրետակոծության հետևանքով: Լիակատար աջակցությունս ու համերաշխությունս եմ հայտնում Արցախին»: