12:43 , 7 նոյեմբեր, 2020Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Գի Տեսիեն իր թվիթերյան էջում հրապարակել է նախագահ Մակրոնին 39 պատգամավորի կողմից ուղղված նամակը, որում, մասնավորապես, խոսվում է Արցախի պատմության մասին, նշվում, որ Արցախի բնակչությունը կազմված է հավետ իրենց ազատության համար պայքարող հայերից: Նամակով պատգամավորները կոչ են անում հստակ քայլեր ձեռնարկել հակամարտության լուծման ուղղությամբ: Նամակին կից Գի Տեսիեն կատարել է հետևյալ գրառումը.
«Այսօր ես իմ 39 գործընկերների կողմից ստորագրված նամակ եմ ուղարկել Էմանուել Մակրոնին Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ: Ֆրանսիան պետք է այսօր դուրս գա հակամարտության չեզոք դիրքից»: