Նոյեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Ազնավուրի հրապարակում Լևոն Արոնյանի մասնակցությամբ կկայանա «Մատ տեռորին» խորագրով բարեգործական միջոցառում


12:28 , 7 նոյեմբեր, 2020

Նոյեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կկայանա «Մատ տեռորին» խորագրով բարեգործական միջոցառում։

Միջոցառման ընթացքում գրոսմայստերներ Լևոն Արոնյանը և Մանուել Պետրոսյանը կանցկացնեն միաժամանակյա խաղի սեանս Արցախից և Հայաստանից ընտրված 20 տաղանդավոր երեխաների հետ։

Շախմատային սեանսից հետո կանցկացվի Սեդա Արոնովայի հեղինակած «Լևոն Արոնյան» գրքի անվանական ստորագրումն ու վաճառքը, որից ստացված հասույթն ամբողջությամբ կփոխանցվի Hayastan All Armenian Fund «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Միասին պայքարենք ահաբեկչության դեմ։