Ադրբեջանը հերթական կեղծիքն է տարածում, թե իբր Սեյրան Օհանյանը վիրավորվել է. գեներալից ստացած հերթական դասը շատ ցավոտ է եղել


10:48 , 7 նոյեմբեր, 2020
Ադրբեջանական քարոզչամեքենան այս անգամ հերթական կեղծիքն է տարածում գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի մասին, թե իբր վերջինս վիրավորվել է: Իհարկե, թշնամին խորը պատճառներ ունի դրա մասին աղաղակելու, քանի որ գեներալ Օհանյանից ստացած հերթական դասը շատ ցավոտ է եղել, ու համոզված եմ՝ դեռ էլի կստանա, որովհետև նա ողջ և առողջ է ու լիարժեք կատարում է իրեն վստահված պարտականությունները: