11:46 , 1 օգոստոս, 2013
Aysor.am-ը գրում է.
Ծիրանն օգնում է լավացնել հիշողությունը և ավելացնում է ուղեղի ակտիվությունը, ինչն անվիճելիորեն շատ կարևոր է այն մարդկանց համար, ովքեր զբաղվում են մտավոր աշխատանքով:
Պարունակում է մեծ քանականությամբ շաքար, կարոտին, թիամին, ռիբոֆլավին, նիկոտինաթթու, պրովիտամին А, վիտամին В, 0,1, В, 0,2, РР 3, С: Հանքանյութերից ծիրանը պարունակում է կալիում, կալցիում, մագնեզիում, նատրիում, կրեմնիում, ֆոսֆոր, յոդ, երկաթ, պղինձ, ցինկ, ինչպես նաև կիտրոնի, գինու և խնձորի թթու, սպիտակուցներ, ածխաջրեր և այլն:
Ծիրանը շատ օգտակար է երեխաների աճի համար, քանի որ նրա մեջ կա շատ կարոտին, ինչպես նաև այն օգտակար է կենտրոնական նյարդային համակարգի խախտման, մաշկի և աչքի արցունքագեղձերի հիվանդությունների ժամանակ:
Սակայն շաքարի բարձր պարունակության պատճառով ծիրանը հակացուցված է նրանց, ովքեր տառապում են շաքարախտով, գաստրիտի, ինչպես նաև թթվայնության բարձրացման և ճարպակալման ժամանակ: