Եվրամիությունն ընդլայնել է Սիրիայի դեմ պատժամիջոցները


21:35 , 6 նոյեմբեր, 2020

News.am-ը գրում է․

Եվրամիությունն ընդլայնել է Սիրիայի դեմ պատժամիջոցները՝ սեւ ցուցակում ներառելով երկրի 8 նախարարի: Այս մասին ասվում է ԵՄ Խորհրդի տարածած հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Խորհուրդն այսօր որոշում է կայացրել սիրիական ռեժիմի 8 անդամի ներառել անձանց ցուցակում, որոնք հայտնվել են ԵՄ սահմանափակումների տակ»,-ասվում է հայտարարության մեջ:

Այդպիսով, Խորհուրդը նշում է, որ Սիրիայի մասով սեւ ցուցակում ներառված է 288 մարդ եւ 70 կազմակերպություն: Արգելված է նրանց մուտքը ԵՄ, ինչպես նաեւ նրանց ակտիվները ենթակա են սառեցման:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ