21:30 , 6 նոյեմբեր, 2020Արցախ է ուղեւորվել Աբխազիայից կամավորների առաջին խումբը: Այդ մասին հաղորդել է Աբխազիայի նախագահի միջազգային կապերով օգնական Ախրա Ավիդզբան Facebook-ի իր էջում:
«Յուրաքանչյուր էթնիկ հայ իրավունք ունի պաշտպանել իր հայրենիքը: Ուստի Աբխազիայից կամավորականների առաջին խումբը՝ «Համշեն»-նը մեկնում է: Աստված պահապան յուրաքանչյուրին»,-գրել է Ավիդզբան:
