Արայիկ Հարությունյանը քիչ առաջ հանդիպել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների հետ


17:17 , 6 նոյեմբեր, 2020

Սիրելի՛ հայրենակիցներ,

Քիչ առաջ հանդիպել եմ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների հետ: Քննարկել ենք ստեղծված իրավիճակը և դրանից բխող հնարավոր քաղաքական որոշումների կայացման հետ կապված հարցեր: Այս պայմաններում խիստ կարևոր է պետական բոլոր մարմինների միասնական ու ներդաշնակ աշխատանքը՝ հանուն Հայրենիքի պաշտպանության սուրբ գործի: