Ադրբեջանական քարոզչամիջոցների տարածած «տեղեկատվությունն» առ այն, որ «Հայրենիք» զորախումբն իբր ոչնչացվել է, բացահայտ կեղծիք է և իրականության հետ որևէ աղերս չունի


15:56 , 6 նոյեմբեր, 2020
Որպես «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու՝ պաշտոնապես տեղեկացնում եմ, որ ադրբեջանական քարոզչամիջոցների տարածած «տեղեկատվությունն» առ այն, որ «Հայրենիք» զորախումբն իբր ոչնչացվել է, բացահայտ կեղծիք է և իրականության հետ որևէ աղերս չունի։
Զորախումբը գեներալ Արթուր Վանեցյանի հրամանատարությամբ և առանց մարդկային կորուստների շարունակում է առաջնագծում հաջողությամբ իրականացնել բոլոր մարտական առաջադրանքները։