Ամերիկացի բժիշկները մտադիր են ուսումնասիրել Իբրահիմովիչի ծունկը


14:54 , 6 նոյեմբեր, 2020

Armspoprt.am-ը գրում է․

Փիթսբուրգի համալսարանի բժիշկները ցանկանում են ուսումնասիրել «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի ծունկը, տեղեկացնում է ESPN-ը:

«Այդպիսի վնասվածքից հետո, մարզիկի հյուսվածքները ժամանակի ընթացքում կազմաքանդվում են, իսկ Իբրայի ծունկը նման է 16-ամյա պատանու ծնկի: Սա բացառիկ դեպք է, ինչը ես ցանկանում եմ ավելի մանրակրկիտ ուսումնասիրել»,- ասել է բժիշկ Ստեֆանո Պիոչելին:

Նշվում է, որ բժիշկները զարմացած են Իբրահիմովիչի առողջական վիճակով: 39-ամյա հարձակվողն իր կարիերայի ընթացքում բազում ծանր վնասվածքներ է ստացել, որից վերջինը ՝ ծնկի խաչաձև կապանների վնասվածք (2017 թվական):