ՌԴ-ում բնակելի տանը բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 7 մարդ, այդ թվում՝ 5 երեխա


12:25 , 6 նոյեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

ՌԴ Սմոլենսկի մարզի Ելնյա քաղաքում բնակելի տանը բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 7 մարդ, այդ թվում՝ 5 երեխա։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Քննչական կոմիտեի տարածաշրջանային ղեկավարի կայքին։

Հրդեհը բռնկվել է Ելնյա քաղաքի Բոլշայա Կալուժսկայա փողոցի սեփական տներից մեկում։ Ավելի վաղ հաղորդվում էր 4 զոհի մասին։

«Հրդեհը մարելուց հետո հայտաբերվել են հինգ երեխայի և երկու մեծահասակի դիերը», - նշվում է հաղորդագրության մեջ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։