Ստեփանակերտում հրթիռն ընկել է բնակելի տան վրա, զոհվել է քաղաքացիական 3 անձ


12:23 , 6 նոյեմբեր, 2020
Ստեփանակերտում հրթիռն ընկել է բնակելի տան վրա, զոհվել է քաղաքացիական 3 անձ:
Արցախի փրկարար ուժերը որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում դիերը հանել են փլատակների տակից:
Մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները: