Liveuamap-ը իր թվիթերյան էջում անդրադարձել է Դավիթ-Բեկ գյուղում կատարվածին


11:45 , 6 նոյեմբեր, 2020

Liveuamap-ն իր թվիթերյան էջում գրում է.

«Դավիթ-Բեկ գյուղի վրա հրթիռակոծության արդյունքում սպանվել է 1 քաղաքացի, վիրավորվել՝ 2-ը: Ագարակ գյուղում վիրավորվել է 2 քաղաքացիական անձ: Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող երկու գյուղերում կրակոցների հետևանքով վնասվել է տարբեր տեսակի գույք»: