Beringer Aero ընկերությունը դադարեցրել է իր արտադրանքի մատակարարումները, որոնք օգտագործվել են թուրքական «Բայրաքթար» անօդաչուներում


21:25 , 5 նոյեմբեր, 2020

Tert.am-ը գրում է.

Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը հայտնում է, որ ֆրանսիական Beringer Aero ընկերությունը, որի արտադրած հերմետիկ տարաները՝ նախատեսված ինքնաթիռների համար, հայտնաբերվել էին հայերի դեմ կիրառված թուրքական «Բայրաքթար» խոցված անօդաչուում, հաստատել է այդ փաստը:

«Մեր արտադրանքը սխալ նպատակով է օգտագործվել, և մենք արդեն դադարեցրել ենք մատակարարումները: Այդ ապրանքներն արտադրվել և վաճառվել են Beringer Aero France-ի կողմից, ամերիկյան մասնաճյուղը ներգրավված չի եղել»,- ասվում է ընկերության ներկայացուցչի հայտարարության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ