«Գրադ» կայանքից հրթիռակոծվել է Շուշին․ նշանակետում քաղաքացիական և հանրային նշանակության օբյեկտներն են եղել․ Արցախի ԱԻՊԾ


18:51 , 5 նոյեմբեր, 2020

Օրվա ընթացքում թշնամական կողմը շարունակել է խաղաղ բնակավայրերի թիրախավորման իր ծրագիրը։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը։

«Մարտունիում կիրառվել է ծանր հրետանի։ Քաղաքում մեկ անգամ օդային տագնապ է հայտարարվել։

Շուշին պարբերաբար հրթիռակոծվել է գրադ կայանքից։ Ավերածություններն այստեղ շատ են։ Նշանակետում դարձյալ քաղաքացիական և հանրային նշանակության օբյեկտներն են եղել։

Օրվա ընթացքում երկու անգամ Ստեփանակերտն է հրթիռակոծվել։ Բարեբախտաբար, խոշոր ավերածություններ չեն գրանցվել։

Ընդհանուր առմամբ, տուժածներ` նախնական տվյալներով չկան»,- ասված է ԱԻՊԾ հաղորդագրության մեջ։