Բեյրութում ամուսինը տեսագրել է կնոջ ինքնասպանությունը. Տեսանյութ


10:39 , 1 օգոստոս, 2013

Բեյրութում ամուսինը տեսագրել է կնոջ ինքնասպանությունը (տեսանյութ)1in.am-ը գրում է.

Լիբանանի հեղինակավոր թաղամասերից մեկում ամուսինը, ով բջջայինով նկարահանել է կնոջ հետ վեճը, վկա է դարձել, թե ինչպես է կինը ցատկում բազմահարկ շենքի պատշգամբից: 

Երիտասարդ կնոջ ցնցող սպանությունը սոցցանցերում հրապարակվել է անցած հանգստյան օրերին՝ տեղեկացնում է lifenews.ru-ն: 

Կիֆախ Ֆայրուզը տեսախցիկով նկարահանել է այն պահը, երբ կինը՝ Ամնա Իսմայելը, ցատկել է բնակարանի պատշգամբից: 

Տեսանյութում երևում է, թե ինչպես է կինը նստել պատշգամբի եզրին՝ ոտքերը կախ գցած: Ամուսինը հուսահատորեն փորձում է համոզել կնոջը ինքնասպանություն չգործել: 

«Ի՞նչ է քեզ հետ կատարվում, Ամնա: Դու ուզում ես ինձ ինչ-որ բան ասե՞լ... Խնդրում եմ, սեր իմ, քո մայրը դրան արժանի չէ: Արի պարզապես ասենք, որ դու դժբախտ ես ինձ հետ: Մոռացիր իմ մասին, մտածիր մայրիկի մասին»,- դիմում է Ֆայրուզը կնոջը: 

Ամնան ինչ-որ պահ նայում է ամուսնուն ու անգամ ինչ-որ բան է նրան պատասխանում, իսկ հետո ցած է սահում ու ջախջախվում: 

Այդ պահին Կիֆախը՝ հիստերիայի մեջ, նետվում է դեպի մուտքը: 

Բեյրութի ոստիկանությունը սկսել է հետաքննել ինքնասպանության գործը ու խուզարկում է այն տարածքը, որտեղ գտնվել են ամուսինները վեճի պահին: Կիֆախ Ֆայրուզը ձերբակալվել է: 

Հաղորդվում է, որ Ամնան ամուսնու ու նրա ազգականների հետ բարդ հարաբերություններ է ունեցել: 

Ֆայրուզին հարցաքննությունից հետո գրավի դիմաց ազատ են արձակել: