17:59 , 5 նոյեմբեր, 2020Tert.am-ը գրում է.
Իզմիրում ավելի քան 230 բազմահարկ շենք ամբողջովին ավերվել կամ վնասվել է ուժգին երկրաշարժի հետևանքով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի քաղաքաշինության և շրջակա միջավայրի նախարար Մուրաթ Քուրումը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Երկրաշարժից հետո ուսումնասիրվել է ավելի քան 34 հազար շենք: 231 շենք ամբողջությամբ ավերվել է կամ լուրջ վնասներ կրել, 251 շենք միջին մակարդակի է վնասվել, 1834-ը՝ փոքր վնասներ կրել», - լրագրողների հետ զրույցում ասել է Քուրումը:
Նա ավելացրել է, որ երկրաշարժից հետո Իզմիրի ավելի քան 8,5 հազար անօթևան մնացած բնակիչներ տեղավորել են վրաններում: Նրանց համար 18 օրվա ընթացքում կկառուցվի կոնտեյներային քաղաք, իսկ մեկ տարվա ընթացքում`նոր կացարաններ:
Քուրումի խոսքով՝ երկրաշարժից տուժած 36 մարդ շարունակում է բուժումը հիվանդանոցներում, նրանցից 5-ի վիճակը ծանր է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ