Թշնամին արևելյան հատվածում ձեռնարկել է հարձակման փորձ, բայց, թողնելով զրահամեքենա, բեռնատար մեքենա և կենդանի ուժ, հետ է շպրտվել


12:35 , 5 նոյեմբեր, 2020

Նոյեմբերի 5-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, թշնամական ուժերը արևելյան հատվածում զրահապատ մեքենաների կիրառմամբ ձեռնարկել են հարձակման փորձ:

ՊԲ ստորաբաժանումների ու պահեստազորայինների գրագետ գործողությունների արդյունքում հակառակորդը, մարտադաշտում թողնելով 1 զրահամեքենա, 1 բեռնատար մեքենա և մեծ քանակությամբ կենդանի ուժ, հետ է շպրտվել:

Օպերատիվ իրադրությունը շարունակում է մնալ ՊԲ վերահսկողության ներքո: