Ադրբեջանի ԶՈՒ-ն հրետակոծում է Բերձոր և Շուշի քաղաքներն ու հարակից բնակավայրերը


13:25 , 5 նոյեմբեր, 2020

Արդբեջանի զինված ուժերը հրետակոծում են Արցախի Բերձոր և Շուշի քաղաքներն ու հարակից բնակավայրերը: Այս մասին հայտնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Հրետակոծվում են Բերձոր և Շուշի քաղաքները` հարակից բնակավայրերով։ Այստեղ միացված է տագնապի ազդանշանը»,- ասված է հաղորդագրությունում:

Տուժածների մասին տվյալներ առայժմ չկան։