11:32 , 5 նոյեմբեր, 2020Եվրոպական խորհրդարանի նիդեռլանդացի պատգամավոր Ռոբ Ռուսն իր թվիթերյան էջում հաջակցություն հայերի տեսանյութ է հրապարակել: Տեսանյութում խոսում է այն մասին, թե որքան կարևոր մշակութային նշանակություն ունեն հայկական տարածքներն աշխարհի համար, և թե որքան ավելի լավը կլիներ աշխարհը, եթե բոլորն ունենային այնպիսի հոգևոր արժեքներ, ինչպիսիք ունեն հայերը: Ռուսը նշում է, մասնավորապես, որ ինքը կանգնած է Հայաստանի կողքին և որպես Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր՝ կանի իրենից հասու ամեն ինչ Հայաստանին աջակցելու և ագրեսորներին խստորեն պատժելու համար:
«Հայերը շատ դժվար ժամանակներ են ապրում: Ես հորդորում եմ ԵՄ-ին խստագույն եղանակով դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան Հայաստանի դեմ: Տեսանյութում իմ աջակցության խոսքն եմ հայտնում հայ ժողովրդին»: