11:22 , 5 նոյեմբեր, 2020Հայաստանում նոյեմբերի 5-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2413 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր դեպքերի թիվը 99563 է:
Վերջին տվյալներով ապաքինվել է 60135 անձ:
Փաստացի այս պահին բուժվում է 37562 պացիենտ:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 423485:
Ընդհանուր առմամբ 1866 պացիենտ մահացել է: