Ադրբեջանցիների գյոռբագյոռը՝ այս անգամ ՄԻԵԴ-ում


10:49 , 5 նոյեմբեր, 2020

Ադրբեջանական կառավարությունը խնդրել էր դատարանին Հայաստանի դիմումների հիման վրա այլևս չկիրառել ռազմագերիների հումանիտար իրավունքների պաշտպանության համար անհապաղ միջոցներ, իսկ արդեն կայացված որոշումները վերացնել` պատճառաբանելով, որ Ադրբեջանը պատշաճ ապահովում է հայ ռազմագերիների հումանիտար իրավունքները:

ՄԻԵԴ-ը մերժել է ադրբեջանական կառավարության այդ «հավակնությունը» և որոշմամբ ևս մեկ անգամ վերահաստատել է այն դիրքորոշումը, որ ռազմագերիների կյանքի, առողջության և այլ հիմնարար իրավունքների պաշտպանությունը շարունակելու է մնալ դատարանի ուշադրության ներքո: