03:07 , 5 նոյեմբեր, 2020Tert.am-ը գրում է.
Երկու մարդ մահացել է, ևս 8-ը տուժել են Ռուսաստանի Մեծ Նովգորոդ քաղաքում երթուղի սպասարկող ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների ծառայության մամուլի բաժնից հայտնում են, որ ավտոբուսը մխրճվել է քաղաքի Յարոսլավ Իմաստունի անվան համալսարանի շենքի մեջ: