09:02 , 1 օգոստոս, 2013«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Երեկ նամակ ենք ստացել Աշտարակից. «3 ամիս առաջ, երբ նոր էին սկսվել խոսակցությունները գազի թանկացման մասին, Աշտարակում, որտեղ կյանքը 10 տարի կանգնած է, արագ թանկացումներ սկսվեցին։ Տաքսիները վճարը դարձրին 500 դրամ՝ բարձրացնելով 200 դրամով։ Երբ Երևանում սկսեցին խոսել ներքաղաքային տրանսպորտի բարձրացման մասին, երթուղայինների վարձն անմիջապես բարձրացրին 50 դրամով։ Դիմում ենք կառավարությանը՝ մեկ-մեկ էլ ուշադրություն դարձրեք այս մարզկենտրոն ասվածին...»,– գրում է թերթը։