«Հայկական ժամանակ». Ճամբարակ-Երևան միկրոավտոբուսի մեջ փակցվել է հայտարարություն՝ օգոստոսի 1-ից ուղեվարձը 1500 դրամ՝ 1200–ի փոխարեն


08:49 , 1 օգոստոս, 2013

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.

Երեկ մեր թերթի ընթերցողներից մեկն ահազանգել է, որ Ճամբարակ-Երևան միկրոավտոբուսներից մեկի մեջ փակցված է հայտարարություն, որ օգոստոսի 1-ից ուղեվարձը դառնալու է 1500 դրամ՝ նախկին 1200 դրամի փոխարեն։ Տրանսպորտի և կապի նախարարությունից հերքեցին այդ լուրը։ Նախարարությունը նաև հարցում էր արել երթուղին սպասարկող ընկերությանը, որտեղից ասել էին, թե միկրոավտոբուսներում նման հայտարարություն չի փակցվել։

Մեր հարցին ի պատասխան, նախարարության Տրանսպորտի վարչությունից հայտնեցին, որ Հայաստանի միջպետական և միջմարզային որևէ երթուղում փոխադրավարձի փոփոխություն առ այսօր չի եղել։ «Օգոստոսի 1-ի դրությամբ ոչ մի երթուղում ուղեվարձի թանկացում չի նախատեսվում։ Հայտեր ստանալու դեպքրւմ. հանձնաժողովը կուսումնասիրի դրանք»,– տեղեկացրին վարչությունից»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: