13:19 , 4 նոյեմբեր, 2020Կանադայի սենատոր Լեո Հուսակոսն իր թվիթերյան էջում արցախյան իրավիճակի կապակցությամբ տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել.
«Արցախում հայերի համար իրավիճակը դաժան է: Կանադան պետք է անհապաղ դատապարտի թուրք-ադրբեջանական ագրեսիան և ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունն ու ժողովրդի ինքնորոշման իրավունքը, քանի դեռ շատ ուշ չէ»։