12:11 , 4 նոյեմբեր, 2020Հայաստանում նոյեմբերի 4-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2374 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր դեպքերի թիվը 97150 է:
Վերջին տվյալներով ապաքինվել է 58811 անձ:
Փաստացի այս պահին բուժվում է 36502 պացիենտ:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 418080:
Ընդհանուր առմամբ 1837 պացիենտ մահացել է: