Ամերիկացի լրագրողը բարձրաձայնել է Արցախի բնակչության դեմ կիրառվող թուրքական անօդաչուներում օգտագործվող ամերիկյան բաղադրիչների մասին


20:41 , 3 նոյեմբեր, 2020

Ամերիկացի լրագրող, քաղաքական մեկնաբան և New York Times պարբերականի սյունակագիր Նիկոլաս Քրիստոֆն իր թվիթերյան էջում անդրադարձել է թուրքական անօդաչու թռչող սարքերի մեջ օգտագործվող ամերիկյան բաղադրամասերին:

«Ամերիկյան բաղադրամասերն օգտագործվում են թուրքական անօդաչուներում, որոնք Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործում են հայ քաղաքացիների դեմ»,- գրել է լրագրողը:

Վերջինս կիսվել է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի հրապարակած փաստաթղթով, որում ապացույցներ են ներկայացվում թուրքական «Բայրաքթար» անօդաչուներում ամերիկյան մասերի կիրառման, ինչպես նաև ադրբեջանական ուժերի կողմից Արցախի բնակչության դեմ օգտագործման մասին: