Հրապարակվել են Արցախի ԱԺ-ի՝ աշխատանքային պարտականություններից խուսափած և Արցախը լքած աշխատակիցների անունները


18:22 , 3 նոյեմբեր, 2020

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրապարակել է Արցախի ԱԺ այն աշխատակիցների ցանկը, որոնք հեռացվել են աշխատանքից՝ Արցախը լքելու ու պարտականությունները չկատարելու համար։

«Ցանկ Արցախի ԱԺ աշխատակազմի այն տղամարդ աշխատակիցների, որոնք ամոթալի պահվածք են դրսևորել, լքել Արցախը և աշխատանքային պարտականությունները, այդ պատճառով էլ՝ հեռացվել աշխատանքից

• Էդուարդ Բախշիյան (31 տարեկան)՝ առաջատար մասնագետ

• Կարեն Հարությունյան (22 տարեկան)՝ օպերատոր

• Գրիգոր Միրզոյան (22 տարեկան)՝ վարորդ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ պատերազմական օրերին Արցախը լքած բարձր ու ցածր օղակների պետական պաշտոնյաները կպատժվեն։