«Վարդանյան, Աբել, Կոզլով»․ Նարիշկինը պատմել է ռուսական հետախուզության համար


17:53 , 3 նոյեմբեր, 2020

Armeniasputnik.am-ը գրում է.

ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը նշել է, որ ռուսական հետախուզությունը աշխարհի երեք լավագույն ծառայություններից մեկն է։

ՌԴ արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) ղեկավար Սերգեյ Նարիշկինը «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում ասել է, որ օտարերկրացիները համաձայնում են ռուսական հետախուզության հետ համագործակցել թե՛ գաղափարական նկատառումներից, թե՛ նյութական շահագրգռվածությունից ելնելով։

«Գաղափարական հիմքը, գաղափարական մոտիվները բավականին լայն հասկացություն են։ Դրանք ոչ միայն պետության և հասարակության հասարակական, քաղաքական կառուցվածքի սկզբունքներն են, այլև միջազգային քաղաքականության հանդեպ վերաբերմունքը, տվյալ դեպքում՝ մեր երկրի։ Վերաբերմունքը մշակութային, մարդասիրական, ընտանեկան արժեքներին և ուղենիշներին»,-ասել է Նարիշկինը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ