Մարտական գործողություններին զուգահեռ Ադրբեջանական կողմը շարունակել է կրակի տակ պահել նաև խաղաղ բնակավայրերը


18:05 , 3 նոյեմբեր, 2020

Մարտական գործողություններին զուգահեռ Ադրբեջանական կողմը շարունակել է կրակի տակ պահել նաև խաղաղ բնակավայրերը։

Օրվա ընթացքում Ադրբեջանական ուժերը ռազմական ավիացիա են կիրառել Մարտունի քաղաքի ուղղությամբ, հրետակոծել Շուշի քաղաքը։

Իսկ Շահումյանի շրջանում կիրառել են РСЗО տեսակի հրթիռ։

Նախնական տվյալներով տուժածներ չկան։