2021-ին Մեղրիի անցակետի արդիականացման աշխատանքներին կհատկացվի շուրջ 3 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ


11:57 , 3 նոյեմբեր, 2020

Aysor.am-ը գրում է․

2021 թվականի պետական բյուջեի նախագծով ՊԵԿ-ի համար նախատեսվել է 32.6 միլիարդ դրամ, ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

Անդրադառնալով գալիք տարվա համար նախանշված ծրագրերին՝ բանախոսն առանձնացրեց Մեղրիի անցակետի արդիականացման աշխատանքները:

«Ծրագիրն իրենից ներկայացնելու է արդիականացված մաքսակետի կառուցման աշխատանքների կազմակերպում: Յուրաքանչյուր միջոցառման գծով նախատեսված է 1 միլիարդ 772.5 միլիոն և 1 միլիարդ 634.4 միլիոն դրամ», - ասաց Հովհաննիսյանը:

Ամբողջական հոդվածը կարող  եք կարդալ այստեղ։