00:19 , 1 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Չինաստանում վերջին 140 տարիների ընթացքում ամենասարսափելի շոգերն են: Ջերմային հարվածից առնվազն 10 մարդ է մահացել:
Իրենց ահավոր վիճակը ցուցադրելու համար չինացիները փողոցում՝ ասֆալտի վրա խոզի միս են տապակել: Այս մասին հաղորդում է բրիտանական BBC հեռուստաընկերությունը:
Տեսագրությունում երևում է՝ ինչպես են փողոցում դրված խոզի մսի կտորները սկսում կարմրել: Սթեյքերի կողքին մոմեր են դրված: Երբ տեսագրության հեղինակը հանում է դրանք ասֆալտից, երևում է, որ մոմերը ևս զգալիորեն հալվել են:
Հուլիսի 30-ին Շանհայում ջերմաստիճանը նվազել է մինչև 38 աստիճան: Իշխանությունները ջերմային սպառնալիքի «կարմիր» մակարդակը փոխարինել են ավելի ցածրով՝ «նարնջագույնով»: