00:11 , 1 օգոստոս, 2013Aysor.am-ը գրում է.
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչները վերջերս հայտնաբերել են նոր տեսակի բակտերիա, որը կարող է երկարացնել մարդու կյանքի տևողությունը:
Bacillius F բակտերիայի էվոլյուցիոն զարգացումը տևել է 3 միլիոն տարի: Այն հայտնաբերվել է Ռուսաստանի հյուսիսային շրջանում` Յակուտիայում, իսկ այս տարածքը համարվում է աշխարհի ամենացուրտ բնակավայրը:
Մի խումբ գիտնականներ ուսումնասիրել են այս բակտերիայի ազդեցությունը կենդանի օրգանիզմի վրա: Ուսումնասիրություններն արվել են մկների վրա:
Արդյունքում պարզ է դարձել, որ բակտերիայի ազդեցությամբ կենդանիների մոտ մոտավորապես 20-30 տոկոսով լավացել է օրգանիզմի նյութափոխանակությունը և նվազել է ծերունական կուրության հավանականությունը: