Առանձին դրվագները, լոկալ մարտերը, ինչ բնույթ էլ կրեն, ընդհանուր պատկերի մեջ կարող են չնչին ազդեցություն ապահովել. Տիգրան Աբրահամյան


20:14 , 2 նոյեմբեր, 2020

Ռազմաճակատում տեղի ունեցող իրադարձությունները ռեալ գնահատելու համար անհրաժեշտ է դիտարկման ենթարկել ճակատի բոլոր ուղղություններում տեղի ունեցող զարգացումները մեկ ամբողջության մեջ։

Առանձին դրվագները, լոկալ մարտերը, ինչ բնույթ էլ կրեն, ընդհանուր պատկերի մեջ կարող են չնչին ազդեցություն ապահովել։

Ընդհանուր իրադարձություններում պետք է առանձնացնել առաջնահերթ ուղղությունները, ըստ այդմ էլ՝ իրադրային գնահատում իրականացնել։