Զոհվել է Արցախի պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը


17:11 , 2 նոյեմբեր, 2020

Armeniasputnik.am-ը գրում է.

Գնդապետ Արթուր Սարգսյանն այդ պաշտոնում նշանակվել էր այս տարվա հուլիսին։ Նա ղեկավարում էր անձնակազմի հետ աշխատանքը։

Մարտական գործողությունների ժամանակ զոհվել է Արցախի պաշտպանության նախարարի տեղակալ, գնդապետ Արթուր Սարգսյանը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեցին Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։

Սարգսյանը պաշտպանության նախարարի տեղակալ և Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ էր նշանակվել 2020 թվականի հուլիսի 4-ին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ