Ռուսաստանում նույնպես կան արագաչափեր, բայց տուգանքի չափը մոտ երեք անգամ պակաս էր


23:11 , 31 հուլիս, 2013

Քիչ առաջ Երևան-Աշտարակ մայրուղու Պռոշյան գյուղի հատվածում էի` նոր տեղադրված արագաչափի մոտակայքում: Ծանոթ մարդ տեսա, ու մի 10 րոպեի չափ զրուցեցինք, ու էդ ընթացքում երեք անգամ ԱՇԽԱՏԵՑ էս անտեր արագաչափը և դա ճանապարհի միայն մեկ մասի վրա: Ասի` փաստորեն կարգին գործ է, 10 րոպե և ամենաքիչը 30 000 դրամ:
Հ.Գ. Ռուսաստանում նույնպես կան արագաչափեր, բայց տուգանքի չափը մոտ երեք անգամ պակաս էր ՀԱՐՈՒՍՏ Հայաստանի տուգանքի գներից: Բա մի պատգամավոր չլինե՞ր` էս հարցը բարձրացներ...