Ինչպե՞ս հաղթահարել երեխայի մոտ պատերազմից առաջացած խնդիրները․ ՀՀ ՄԻՊ-ը հրապարակել է պատկերազարդ իրազեկումներ


15:46 , 2 նոյեմբեր, 2020

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկումներ երեխայի մոտ պատերազմից առաջացած խնդիրները հաղթահարելու վերաբերյալ։

«Փաստ է, որ պատերազմական իրավիճակը կարող է ազդել երեխաների հոգեկան աշխարհի վրա՝ բերելով մի շարք փոփոխություններ վարքագծում։ Հետևաբար, խնդիրներին հակազդելու համար իրազեկվածությունը կարող է կանխել վարքագծի բացասական փոփոխությունները։

Իրազեկումները մշակվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հոգեբանի և Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցիացիա հրապարակային նյութերի հիման վրա»,- ասված է ՀՀ ՄԻՊ հրապարակման մեջ։