Ամերիկացի հետաքննող լրագրողը հաստատել է Արցախում «Սուլթան Մուրադ» ջոկատի հրամանատարի ոչնչացման լուրը (Photo)


15:20 , 2 նոյեմբեր, 2020
Ամերիկացի անկախ հետաքննող լրագրող Լինդսի Սնելն իր թվիթերյան էջում հաստատել է Արցախում «Սուլթան Մուրադ» ջոկատի հրամանատարի ոչնչացման մասին լուրը։ 

Լրագրողը գրառմանը կից հրապարակել է լուսանկար, որում պատկերված է սպանվածը:

«Առջևի շարքի կենտրոնում, արևային ակնոցներով անձը»,- նշել է նա։

Ավելի ուշ ադրբեջանական լրատվական գործակալություններից մեկի աշխատակիցը հայտարարել է, թե Լինդսիի տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, որին ի պատասխան՝ վերջինս նշել է, որ այդ մասին իրեն Սիրիայում «Սուլթան Մուրադ» ջոկատի անդամներից մեկն է հայտնել։