Ամռան ընթացքում որևէ հայ զբոսաշրջիկ Վրաստանից կարմրուկ չի բերել


22:38 , 31 հուլիս, 2013

«Ամռան ընթացքում որևէ հայ զբոսաշրջիկ Վրաստանից կարմրուկ չի բերել». նախարար (տեսանյութ)1in.am-ը գրում է.

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձավ օգոստոսյան հանգիստը Սև ծովի վրացական ափին անցկացնել ծրագրող մեր հայրենակիցներին ամենաշատ հուզող խնդրին։ 

Մեր այն հարցին, թե, ի վերջո, կարմրուկով վարակվելու վտանգ կա՞ Բութումում, թե՞ ոչ, առողջապահության նախարարը պատասխանեց, որ ամռան ընթացքում որևէ հայ զբոսաշրջիկ կարմրուկ չի բերել Վրաստանից, և վերջին շրջանում «կարմրուկի համաճարակը Վրաստանում կայունանում է»: 

Մանրամասները՝ տեսանյութում։