10:31 , 2 նոյեմբեր, 2020Կոնգրեսական Թեդ Լիուն անդրադարձել է Արցախի ճանաչման խնդրին.
«Ինչպես բոլորը, ես ևս խորապես մտահոգված եմ վերջին շաբաթներին Լեռնային Ղարաբաղի տարածքում ընթացող հրթիռային գրոհների պատճառով: Ես երկար ժամանակ եղել եմ Հայաստանի դաշնակիցը և կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղում հայերի և ադրբեջանցիների միջև հակամարտության խաղաղ կարգավորման խթանումը հրամայական է:
Ես հավատացած եմ, որ ինքնորոշումը մարդու հիմնական իրավունքներից է և վճռական ժողովրդավարական արժեք: Հենց այդ պատճառով էլ հպարտ եմ 2020 թ. հոկտեմբերի 23-ին կոնգրեսական Ֆրանկ Փալոունի կողմից ներկայացված բանաձևի համահովանավորը լինելու: Այս բանաձևը ճանաչում է Արցախի ինքնորոշման իրավունքը և դատապարտում է տարածաշրջանում Ադրբեջանի և Թուրքիայի մղած ագրեսիան»: