ԵՄ պատվիրակությունը ժամանել է Հայաստան և Արցախ՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից կատարվող ագրեսիայի դիտորդություն իրականացնելու


09:58 , 2 նոյեմբեր, 2020

Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն իր թվիթերյան էջում տեսանյութ է հրապարակել, որում տեղեկացնում է Հայաստան այցի մասին: Տեսանյութին կից նա գրառում է կատարել.

«ԵՄ տարբեր պետությունների պատգամավորներից և լրագրողներից կազմավորված պատվիրակությունը ժամանել է Հայաստան և Արցախ՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից կատարվող ագրեսիայի դիտորդություն իրականացնելու: Մեր նպատակը միջազգային հանրությանը կոչ անելն է ջանքեր ներդնել հրադադար հաստատելու և խնդրի խաղաղ լուծում գտնելու գործերում»: