Ծննդաբերությանը մասնակցած տղամարդը 24 ժամվա ընթացքում ամբողջովին պատվեց խոցերով (Photo)


20:01 , 31 հուլիս, 2013

Побывавший на родах мужчина через 24 часа превратился в сплошную язву

Այս տղամարդու մարմնի վերին հատվածն ու գլուխն ամբողջությամբ ցավոտ ու թաց վերքերով պատվեցին այն բանից հետո, երբ նա վարակվեց հերպեսի վարակի ծանր տարատեսակով: 27-ամյա Թոմ Գրինհալին բժիշկները արգելել են կոնտակտի մեջ մտնել իր որդի Օսթինի հետ՝ վերջինիս ծնվելուց երկու շաբաթվա ընթացքում, որովհետև այս սարսափելի ցանը կարող էր պարզապես սպանել նորածնին: Թոմը ենթադրում է, որ այս ահավոր վերքերը առաջացան նյարդային հողի վրա առաջացած քոսից, որի պատճառը դարձել էր կնոջ մոտ ծննդաբերության կծկումների անսպասելի սկիզբը:
Թոմն առաջ էլ ուներ շատ զգայուն մաշկ և հաճախ էր տառապում էկզեմաներից, և բժիշկները կասկածում են, որ ինֆեկցիան անցել է ինչ-որ իրի դիպչելու հետևանքով:

Побывавший на родах мужчина через 24 часа превратился в сплошную язву

Երբ լույս աշխարհ եկավ Օսթինը, Թոմն իրեն հրաշալի էր զգում, և երբ ծնունդը բարեհաջող ընդունվել էր, նա գնաց տուն՝ մի քիչ քնելու համար: Մի քանի ժամ անց նա արթնացել էր և հայտնաբերել, որ իր վզին ինչ-որ ցան է առաջացել, որն արագ տարածվեց երեսի ու կրծքի վրա:
Սկզբում Թոմն ինքնուրույն փորձեց պայքարել ցանի դեմ` դրա վրա քսելով էկզեմայի դեմ քսուք, բայց խոցերը գնալով մեծանում էին և լցվում էին թափանցիկ հեղուկով: Եվ միայն այն ժամանակ, երբ գիտակցեց, որ ինքնուրույն չի կարողանում տարածվող խոցերի դեմն առնել, Թոմը դիմեց բժշկի: Այդ պահին նա ընդամենը 24 ժամ առաջ էր լքել ծննդատունը: 
Թերապևտը սկզբում կարծել էր, որ տղամարդու մոտ ուժեղ այրվածքներ են և այրվածքների քսուք էր տվել նրան, որը սակայն նորից անօգուտ էր եղել: Երկու օր անց անտանելի ցավերից տառապող Թոմը դիմել էր մեկ այլ հիվանդանոց, որտեղ նրան միանգամից հոսպիտալացրել էին, տեղավորել մաշկաբանական բաժնում և կաթիլային միացրել: Նրան բուժող բժիշկ-մաշկաբանը ախտորոշել էր Թոմի մոտ Հերպետաձև էկզեմա և միանգամից հակաբիոտիկներ ու հակավարակային դեղամիջոցներ նշանակել, ինչպես նաև հատուկ քսուք՝ աչքերը պաշտպանելու համար, քանի որ այդ ցանը կարող էր հանգեցնել հիվանդի կուրացմանը:
Թոմին դուրս գրեցին նույն օրը, սակայն զգուշացրեցին, որ նրա ցանն այնքան սուր վարակիչ է, որ նա երկու շաբաթ պետք է հեռու մնա իր նորածին որդուց: Թոմը խելամիտ գտնվեց և լսելով բժիշկներին՝ 2 շաբաթ չայցելեց կնոջն ու որդուն, բայց անգամ չնայած այս հանգամանքին, ծնվելուց արդեն մի շաբաթ հետո Օսթինի մոտ ևս հայտնվեց այս ցանը:
Բարեբախտաբար, մայրը միանգամից նկատեց ցանը և դիմեց բժիշկներին: Հիվանդության վաղ փուլում բժշկական միջամտությունը (երեխային նշանակեցին նույն բուժումն, ինչ հորը) երեխան փրկեց: Մինչդեռ նրա հայր Թոմը ստիպված էր բուժվել ամբողջ երկու ամիս, և ևս 4 ամիս պահանջվեց, որպեսզի անցնեն խոցերից մնացած սպիները` նրա մարմնի վերին հատվածից և գլխի վրայից: