21:51 , 31 հուլիս, 20131in.am-ը գրում է.
Դյուսելդորֆի դատարանը վճռել է, որ ծխողներին կարող են վտարել սեփական բնակարանից, եթե նրա ծխախոտի ծուխը ներթափանցում է հասարակական օգտագործման վայրեր, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
75-ամյա Ֆրիդհելմ Ադոլֆի դեմ հայց են ներկայացրել նրա հարևաններն ու վարձակալները՝ դժգոհելով նրա տնից փչող ծխի հոտից:
Տղամարդը, ով իր բնակարանում ապրում է արդեն 40 տարի, ասել է դատարանում, որ ոչ մի բան չի կարող անել, սակայն դատավորներն ամբողջությամբ պաշտպանել են հայցվորներին: