Ցավում եմ, որ Մարկ Սաղաթելյանը մեզ հետ չէ


19:33 , 31 հուլիս, 2013

Ցավով տեղեկացա սիրված դերասան, հայտնի հաղորդավար, շոումեն, Ուրախների և հնարամիտների ակումբի Երևանի պետական բժշկական ինստիտուտի թիմի անդամ Մարկ Սաղաթելյանի մահվան բոթի մասին... Ցավում եմ, որ նա մեզ հետ չէ... Ցավակցում եմ Մարկի հարազատներին, ընկերներին և բոլոր երկրպագուներին: