Լույս աշխարհ է եկել Արցախում զոհված հերոսի` Սերյոժա Վիրաբյանի որդին


23:03 , 31 հոկտեմբեր, 2020
Իջևանի բժշկական կենտրոնը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «Թիկունքում նոր կյանքով են պատասխանում թշնամուն։ Այսօր Իջևանի ԲԿ-ում բժիշկ Կորյուն Վարդապետյանի օգնությամբ լույս աշխարհ է եկել Արցախում զոհված հերոսի` Սերյոժա Վիրաբյանի որդին։ Կինը` Մանեն, որդուն անվանակոչել է Սերյոժա։