2 ժամ հետո տղան մահացավ, նա շուրջ 10 օր սպասում էր իր մորը․ Շուշան Դանիելյան


16:57 , 31 հոկտեմբեր, 2020
Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «...դաժանություն՝ առանց չափ ու սահմանի․․․
Համալսարանական հիվանդանոցում, շուրջ 10 օրից ավել մի Հերոս զինվոր ունեինք, ով գիտակցություն չուներ, ծայրահեղ ծանր վիճակում էր գտնվում։ Երեկ, վերջապես Մայրը գտավ իր Որդուն․․․ ,մոր երջանկությունն անսահման էր, երջանկությունից աչքերը փայլատակում էին՝ իր որդին ողջ է․․․ 2 ժամ հետո Տղան մահացավ․․․Նա շուրջ 10 օր սպասում էր իր Մորը․․․
․․․ Հուսամ, մի օր, նենգ ու ստոր թշնամուն կպատժենք՝ անչափ ու անսահման դաժան պատժով․․․»: