«ԼՂ հայերը մեկ ամիս շարունակ տառապում են ու զոհվում թուրք-ադրբեջանական հրթիռակոծությունների ներքո, սակայն ոչ ոք ոչինչ չի ձեռնարկում. բավակա՛ն է». Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայե


11:12 , 31 հոկտեմբեր, 2020

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն իր թվիթերյան էջում կիսվել է lefigaro.fr միջազգային լրատվական կայքում հրապարակված հոդվածով, որում, մասնավորապես, խոսվում է հայերի ու ֆրանսիացիների պատմական բարեկամության, 1915 թ. Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության և Էրդողանի կողմից այն շարունակելու ցանկության մասին:

Վալերի Բուայեն իր գրառումը վերնագրել է հետևյալ կերպ.

«Լեռնային Ղարաբաղի հայերը պայքարում են գոյության համար: Ֆրանսիան նրանց պետք է օգնի: Արդեն մեկ ամիս է, ինչ նրանք տառապում են ու զոհվում թուրք-ադրբեջանական հրթիռակոծությունների ներքո, սակայն ոչ ոք ոչինչ չի ձեռնարկում: Բավակա՛ն է»: