ԱՄՆ-ում տրամադրել են առաջին անձնագիրը, որտեղ ծննդավայրը նշված է «Երուսաղեմ, Իսրայել»


02:52 , 31 հոկտեմբեր, 2020

News.am-ը գրում է.

Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ տրամադրել է առաջին անձնագիրը Երուսաղեմում ծնված Ամերիկայի քաղաքացուն՝ նշելով ծննդավայրը՝ «Իսրայել», հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«2020 թվականի հոկտեմբերի 29-ին Պետդեպարտամենտի հայտարարությունից հետո, որ դեպարտամենտն այժմ կարող է թույլ տալ Երուսաղեմում ծնված ԱՄՆ քաղաքացիներին նշել ծննդավայրը «Իսրայել» կամ «Երուսաղեմ», այսօր տրամադրվել է առաջին անձնագիրը նոր կանոններով»,-ասվում է դեսպանատան հայտարարության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ