Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը անցել է 700-ը. կա 17 զոհ


01:57 , 31 հոկտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է.

Թուրքիայի արևմուտքում գտնվող Իզմիր նահանգում տեղի ունեցած երկրաշարարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 709-ի: Այս մասին հայտնում է RT-ն:

Նշվում է, որ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը նույնպես մեծացել է: Այս պահի դրությամբ հայտնի է 17 զոհի մասին: 

Լրատվամիջոցը, հղում տալով թուրքական «Անադոլու» պարբերականին, նշում է, որ տվյալները հաղորդել է երկրի Արտակարգ իրավիճակների և բնական աղետների հարցերով գործակալությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ